19 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարաղայում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են․ ՀՀ ԱԳՆ

Մարաղայում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում անդրադարձել է Մարաղայի կոտորածներին․

«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Սա փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։

Մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։