19 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացել է Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը հասցնել օրական 500 բեռնատարի

Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացել է Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը հասցնել օրական 500 բեռնատարի

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված՝ օրական հասցնելով ավելի քան 500 բեռնատարի։ Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, նախարարը հայտարարել է ընդհանուր առմամբ հինգ նման նախաձեռնության մասին։

«Մենք նախատեսում ենք ողողել Գազան օգնությունով և ակնկալում ենք, որ շատ շուտով կհասնենք օրական 500 բեռնատարի»,- ասել է նա։

Նախարարի խոսքով նրանք նաև կարագացնեն անվտանգության ստուգումները և կուժեղացնենք աշխատանքը իջազգային գործընկերների հետ։ Անցյալ ամիս օրական միջինը 213 բեռնատար էր մտնում Գազայի հատված, իսկ մինչ այդ՝ 170 բեռնատար։ Նախարարի խոսքով՝ երեքշաբթի 467 բեռնատարի թույլատրվել է մտնել Գազայի հատված ևս 303 բեռնարկղ մարդասիրական օգնություն դուրս են նետվել ինքնաթիռներից։

Ռազմական գերատեսչության ղեկավարը խոստացել է դասեր քաղել World Central Kitchen-ի յոթ աշխատակիցների մահվան դեպքից և ստեղծել միջազգային կազմակերպությունների հետ գործողությունները համակարգելու մեխանիզմ։ Նախարարի խոսքով՝ Իսրայելը նաև ԱՄՆ-ի հետ կաշխատի «արհեստական կղզի» ստեղծելու նախագծի վրա՝ համախմբելու և մարդասիրական օգնությունը բաշխելու համար։