Կաբարդինո-Բալկարիայում ահաբեկչություն ծրագրող անձանց են չեզոքացրել
Նալչիկում վնասազերծվել են երկու զինյալներ, դիվերսիա և ահաբեկչություն ծրագրող 2 զինյալ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
«Նալչիկի արվարձանում ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված զինված անձանց գտնվելու վայրի հստակեցվելուց հետո կատարված հակաահաբեկչական գործողության արդյունքու վնասազերծվել է երկու հանցագործ»,- հայտնել են գերատեսչությունից։
Հատուկ ջոկատայինները չեզոքացրել են զինյալներին, որոնք կրակ են բացել ուժայինների վրա՝ վերջիններիս կողմից հանձնվելու առաջարկից հետո։
«Ըստ առկա տվյալների՝ փոխհրաձգության ժամանակ ոչնչացված միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս կազմող ավազակային խմբի անդամները ծրագրում էին մի շարք դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել հանրապետության տարածքում»,- ավելացրել են կոմիտեում։