21 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել է թռիչքները դեպի Թեհրան 

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել է թռիչքները դեպի Թեհրան 

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերություն Lufthansa-ն դադարեցրել է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով»․ գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը։ «Տարածաշրջանում իրավիճակի մանրակրկիտ գնահատումից հետո Lufthansa-ն որոշում է կայացրել դադարեցնել ապրիլի 11-ին՝ հինգշաբթի նախատեսված թռիչքները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ», – ասել է կոնցեռնի ներկայացուցիչը՝ նշելով, որ մինչ ընթացիկ օրվա ավարտը կտրվի իրավիճակի նոր գնահատական: Ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունն ընկերության առաջնահերթությունն է։

Ավիաընկերության ներայացուցիչը չի նշել, թե ինչու է ավիաընկերությունը որոշել այս քայլին դիմել հենց այս պահին: Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ի լրագրողները, հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին, տեղեկություն էին տարածել առ այն, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մտածում են, որ  «մոտ ապագայում Իրանի և իր վստահված խմբավորումների կողմից ծանր հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածները Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտներին «անխուսափելի» են», – գրում է Frankfurter Allgemeine-ը:

Գրառումը վերաբերում է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ իրանցիներին ուղղված երեկվա ուղերձին, որի ընթացքում նա հայտարարել էր, որ Իսրայելը «պետք է և պատասխան կտա» ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման համար: