09 Հուլ
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ զինվորը կալանավորվում է կրակ բացելու համար, ադրբեջանցի դիվերսանտն էլ ժամեր հետո ազատ արձակվում․ Աննա Մկրտչյան

Հայ զինվորը կալանավորվում է կրակ բացելու համար, ադրբեջանցի դիվերսանտն էլ ժամեր հետո ազատ արձակվում․ Աննա Մկրտչյան

Խմբավորում, որ չունենալով իրավական, օրինական ու բարոյական հիմնավորումներ, անընդհատ պնդում է՝ Հայաստանի տարածքների մեծ մասը թուրքական ու ադրբեջանական է։ Նրանց հակահայ քաղաքականությունը չեմ մեկնաբանի, բայց ՀՀ քաղաքացիներին պարտավոր եմ մի քանի տեղեկություններ հայտնել նրանց թույլ տված անօրենությունների մասին․ այսօր ԱԺ նիստին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Դուք պարտավոր եք իմանալ, հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ-ում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում ու բարեփոխումներ են համարվում գործընթացներ, որի արդյունքում ՀՀ սահմանները պաշտպանելու համար կրակ բացած զինվորը կալանավորվում է, դատապարտվում, բայց դիվերսանտ ադրբեջանցին ժամերի ընթացքում քննչական կոմիտեի կողմից արդարացվում ու հետ ուղարկվում Ադրբեջան»,- հիշեցրել է Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը խոսել է նաև Բաքվի բանտերում պահվող հարյուրավոր հայ գերիների մասին, որոնց իրավունքները պաշտպանելն ու անվտանգությունը ապահովելը պետության գործող իշխանության գործառույթն է։ 

«Բաքվում պահվող հայ գերիներ իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվեն գործող իշխանության ներկայացուցիչները։ Նրանք հայտարարել են՝ գերիները մեռած են կամ, որ ավելի վատ է, հանցագործ են․ ի՞նչ տարբերություն՝ Երևանի բանտում են նստելու, թե՝ Բաքվի։ Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պետք է իմանաք նաև, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդները, մարդիկ, որոնք կալանավորվել են իշխանության հրահանգով»,- ասել է Մկրտչյանը։

Պատգամավորը խոսել է նաև դատական համակարգից։ Ըստ նրա՝ իշխանությունը դատական համակարգը ևս փորձում է տանել նիկոլացման։

Ռազմագերիներ