Ռուսաստանը Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին օգնության խնդրանքներ չի ստացել. Պեսկով
Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանը դեռևս օգնության խնդրանքներ չի ստացել․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս կապակցությամբ ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է անում զսպվածություն դրսևորել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումներից հետո՝ իրավիճակի լիակատար ապակայունացումից խուսափելու համար։