Եթե երկրի վրա դժոխք կա, ապա այն գտնվում է Գազայի հյուսիսում․ Յենս Լաերկե
ՄԱԿ-ը չի կարողանում հումանիտար օգնությամբ բեռնատարները հասցնել
Գազայի հյուսիս. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի
հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ Յենս Լաերկեն, Ժնևում տեղի ունեցած
ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով այժմ միայն կարողանում են հումանիտար օգնություն հասցնել
Գազայի հարավ, որը բավականին խիտ է բնակեցված, սակայն հյուսիսում, որտեղ ապրում են
100 հազարի ավելի մարդիկ, տեղաշարժը կանգ է առել։
Հատուկ ներկայացուցիչը Գազայի հյուսիսում տիրող իրավճակը գնահատել
է որպես հուսահատեցնող։
«Եթե Երկրի վրա դժոխքը գոյություն ունի, ապա այն գտնվում է Գազայի
հյուսիսում»,- ասել է նա։