18 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանին մոտ ապագայում. Բորել

Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանին մոտ ապագայում. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում.
այս մասին հայտարարել  է ԵՄ արտաքին քաղաքականության
պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության
համագումարում. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ խնդիրներ ունենք. առաջինը՝ Ուկրաինան է»,- ասել է նա։

Բորելը Եվրամիության երկրորդ խնդիրն է համարել իրավիճակը Գազայում,
որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»։ Նրա խոսքով, այս հակամարտության
լավագույն լուծումը մնում է «երկու պետությունների լուծումը, սակայն դրան հասնելն այժմ
շատ ավելի դժվար է, քան 30 տարի առաջ»։

«Այս բոլոր իրադարձությունները վախ են առաջացնում եվրոպացի քաղաքացիների
մոտ, իսկ վախը վատ խորհրդատու է»,- ընդգծել է նա։