19 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ նախագահի երդմնակալությանն ընդառաջ կարող են նոր սադրանքներ լինել․ Պեսկով

ՌԴ նախագահի երդմնակալությանն ընդառաջ կարող են նոր սադրանքներ լինել․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալությունը և նման խոշոր իրադարձությունները թշնամիները դիտարկում են որպես նոր սադրանքների հարմար առիթ ու պատճառ, բայց Մոսկվան սովորել է դրանց դիմակայել, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։

«Նախագահի երդմնակալության նման նշանակալից և խորհրդանշական իրադարձությունները, իհարկե, մեր թշնամիները միշտ դիտարկում են որպես Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նոր փորձեր ձեռնարկելու ևս մեկ առիթ։ Մենք սովորել ենք՝ ինչպես պայքարել դրա դեմ և ինչպես դիմակայել դրան։ Սովորել ենք՝ բոլորով միասին»,- ասել է Պեսկովը։