Դադարեցնել Գազայում կանանց և երեխաների սպանությունը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ի հետ հարցազրույցում Իսրայելին կոչ է արել
Գազայում դադարեցնել երեխաների և կանանց սպանությունները։
Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա:
«Ընդունելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, մենք կոչ ենք
անում նրանց դադարեցնել այս ռմբակոծությունը Գազայում»,-ասել է Մակրոնը:
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ակնհայտորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի
«ահաբեկչական գործողությունները»: