Հայաստանը ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին չի մասնակցել
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստին չի մասնակցել։
Տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները։