
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը իրավական հիմք չունի․ քաղաքական իրավունքի կենտրոն
«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքը և հետապնդումը կրում է քաղաքական բնույթ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Այս եզրահանգմանն է եկել քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը։
Հիշեցնենք, որ փոդքաստի վարողները ձերբակալվել են 2024թ. մարտի 22-ին, այնուհետև դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել։
Նրանք մեղադրվում են «խուլիգանություն» կատարելու մեջ՝ փոդքասթի թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին և իր կուսակիցներին, պաշտոնյաներին ուղղված հայհոյանքների համար։ Քրեական գործով Նարեկ Սողոմոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին սպառնում է 5 տարի ազատազրկում։