23 Հոտ
2024
9.8° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է ուղարկվել

Հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է ուղարկվել

Հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության
խոշոր խմբաքանակ է գնվել և ուղարկվել Հայաստան: Դա տեղի է ունեցել ՌԴ ԱԺ նախագահ Վ.Ի.
Մատվիենկոյի հանձնարարականով:

Երևանում Ռուսական տան Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի
մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։

«Դրանք նոր ժամանակակից դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ են,
այդ թվում՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության,
քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի վերաբերյալ:
Գրքերը երկուշաբթի կառաքվեն դպրոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։