27 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԱԱԾ-ն ափսոսում է ադրբեջանցի զինվորի վիրավորվելու համար

ՀՀ ԱԱԾ-ն ափսոսում է ադրբեջանցի զինվորի վիրավորվելու համար

Հայաստանի լեգիտիմ Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ափսոսանք է հայտնել Հայաստանի իրական հանրապետության տարածքը բռնազավթած ու ազգային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի զինծառայողի վիրավորվելու համար։

Մի փոքր նախապատմություն։ 2024 թվականի ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում հովիվը մոլորվում է ու հայտնվում ադրբեջանական դիրքերի մոտակայքում։ Հովիվն օգնություն է խնդրում մեր սահմանապահներից, քանի որ հոտը հատած է լինում պայմանական սահմանը։ Մեր սահմանապահները, ցանկանալով օգնել գյուղացուն, ուղեկցել են, որպեսզի հոտը հետ բերի, սկսվել է փոխհրաձգություն։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Մանրամասները՝ ռեպորտաժում։