
Զինծառայողների մահվան ու վիրավորման ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ․ ՔԿ խոսնակ
Հայաստանի քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել զինծառայողներին տեղափոխող վթարի հանգամանքները պարզելու համար։ Տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն»,- ասել է Աբրահամյանը։
Խոսնակը հորդորել է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր: Վիրավորներից մեկկ վիճակը ծայրահեղ ծանր է։