Իրանը պատրաստվում է Իսրայելի դեմ աննախադեպ հարձակում սկսել. Bloomberg
Իրանը պատրաստվում է Իսրայելի դեմ ուղղակի և աննախադեպ հարձակում սկսել, որը կարող է տարածաշրջանային համապարփակ պատերազմ հրահրել: Bloomberg-ի տեղեկություններով` անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակումը կարող է սկսվել առաջիկա 48 ժամում։
Այս հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իրանին կոչ է արել չհարձակվել Իսրայելի վրա։
Նա նշել է, որ Թեհրանը հաջողություն չի ունենա, եթե որոշի ուժ կիրառել՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։