Մոսկվայում մահացել է բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի զարմուհին
Մոսկվայում մահացել է 85-ամյա օպերային երգչուհի և վոկալի ուսուցչուհի Մայա Պուշկինան, ով ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի զարմուհին էր կրտսեր եղբոր՝ Լևի կողմից։ Այս մասին տեղեկացնում է «Регнум» գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը մահացել է ապրիլի 10-ին։ Վերջերս նա դժվարությամբ էր քայլում և գամված էր անկողնուն։
«Կինը մինչև վերջերս չէր ցանկանում հոսպիտալացվել, սակայն նրան դժվարությամբ համոզել են։ Նրա ուսանողներն ամեն շաբաթ այցելում էին նրան։ Նրա հիվանդությունը զարգանում էր։ Ի վերջո, նա համոզեց իր հարազատներին, որ իրեն տանեն տուն, որպեսզի նա հանգիստ հեռանա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կինը հասուն տարիքում է իմացել Ալեքսանդր Պուշկինի հետ իր ազգակցական կապի մասին։ Նրա նախահայր Լև Պուշկինը հայտնի էր որպես ռուս մեծ բանաստեղծի գրական քարտուղար։