25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Հորմուզի նեղուցում Իսրայելական ընկերությանը պատկանող նավ է կալանել

Իրանը Հորմուզի նեղուցում Իսրայելական ընկերությանը պատկանող նավ է կալանել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցի ջրերում գրավել է Իսրայելական ընկերության  պատկանող բեռնատար նավ, հայտնում է IRNA գործակալությունը։

«MCS Aries անվանումով կոնտեյներային նավը կալանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից Հորմուզի նեղուցում՝ գործողության իրականացման և նավի տախտակամածի վրա գտնվող անձնակազմի տարհանման միջոցով»,- ասվում է հրապարակման մեջ։

Այժմ բեռնանավը շարժվում է դեպի Իրանի տարածքային ջրեր։ Գործակալության տվյալներով՝ նավը նավարկում էր Պորտուգալիայի դրոշի ներքո, իսկ դրա սեփականատերը գործարար Էյալ Օֆերի իսրայելական Zodiac Maritime ընկերությունն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026