25 Մայ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի կառույցներին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի կառույցներին

Իսրայելական կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել շիական Հեզբոլլահի կառույցներին հարավային Լիբանանի չորս շրջաններում։ Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի բանակի մարտիկները մի շարք հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ին պատկանող մի շարք թիրախներին Լիբանանի հարավի չորս տարբեր շրջաններում։

Հստակեցվում է, որ հարվածները հասցվել են Հուլա և Բեյթ Լիֆա շրջանների ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Օդիսե և Թայբե շրջաններում գտնվող երկու հրամանատարական կենտրոններին։

Ռազմագերիներ