22 Սեպ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեզբոլլահը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին․ կան վիրավորներ

Հեզբոլլահը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին․ կան վիրավորներ

Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը ի պատասխան այսօր ավելի վաղ Իսրայելի կողմից հրթիռակոծություններին՝ հրթիռներ է արձակել Իսրայելի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է IRNA գործակալությունը։

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում։ Հեզբոլլահ-ը մի քանի հրթիռներով հարվածներ է հասցրել Հանիթի ռազմակայանին, որի հետևանքով իսրայելական կողմում վիրավորներ կան։

Լիբանանյան շարժումը նաև հայտնել է, որ իր զինյալները հրթիռային հարված են հասցրել Ռայսաթ Ալ-Ալամ ռազմակայանին: