19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները գերի են հանձնվել ՌԴ-ին

Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները գերի են հանձնվել ՌԴ-ին

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զանգվածաբար գերի են հանձնվում ռուսական բանակին։ Այս մասինտեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը․

«Ուկրաինայի զինված ուժերի էլիտար բրիգադի 9 ուկրաինացի դեսանտայիններ գերի են հանձնվել։ Նրանք դիմել են ռուս զինվորականներին և վայր դրել զենքերը։ Բոլորը նշում են հրամանատարների ցածր պատրաստվածությունը, կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստները, ստորաբաժանումներում խուճապային տրամադրությունները»,-ասվում է հաաղորդագրության մեջ։

Գերիների խոսքով՝ նրանք օգտագործվել են որպես թնդանոթի միս՝ հաշվի չառնելով հսկայական կորուստները․ «Հրամանատարները մեզ ուղարկում էին մահվան, իսկ իրենք քաշվում մի կողմ»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ բրիգադի գերեվարված զինծառայող Վալերին: