24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օրենսդիրը հրաժարվել է արժեքավոր նորմից. ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված. Ղամբարյան

Օրենսդիրը հրաժարվել է արժեքավոր նորմից. ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված. Ղամբարյան

Գործադիր իշխանությունը (իրավապահ համակարգը), ձերբակալման առկա
կարգավորումները շրջանցելու նպատակով, պլանավորում է Օրենքում նախատեսել ձերբակալման
բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը՝ «ապացույցների հիման վրա ձերբակալում» ասել է իրավագիտության
դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը քննարկման ժամանակ:

Մասնագետը տեղեկացրել է, որ սրան զուգահեռ, Օրենսդիրը հրաժարվել
է արժեքավոր նորմից, ըստ որի՝ ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք
չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված և պաշտպանվում է կրկին դատվելու անթույլատրելիության
սկզբունքով։

«Եթե «ապացույցների հիման վրա ձերբակալում» նախագիծն ընդունվի,
ապա քաղաքական իշխանությունը հնարավորություն կստանա, մարդկանց վարքագիծը վերահսկելու
նպատակով,  քրեական վարույթի հետ առնչվող ցանկացածին անխոչընդոտ ձերբակալել, մի
քանի օր անց՝ ձերբակալվածին ազատ արձակել և մեղադրանք չներկայացնել՝ նրան անորոշ ժամկետով
պահելով անորոշ կարգավիճակի մեջ․ նա այլևս չի համարվում արդարացված, ուստի ոչ ցանկալի
վարքագծի դեպքում նրան՝  ցածր շեմի կասկածանքով մեղադրանք կներկայացվի և «նեոմացոյական»
համակարգը նրան կկալանավորվի»,- ասել է Արթուր Ղամբարյանը:

Այս ամենին զուգահեռ, խուլիգանության հանցակազմն այնքան լայն է
մեկնաբանվում, որ օրինակ՝ դուռը ուժեղ ծեծելը, ամոթը կորցրած «Հրեշը», համարում է խուլիգանություն
և դրա համար մարդ ձերբակալում (օրինակ՝ Դավիթ Սարգսյանի գործը)։

Այս փոփոխությունը ունի մեկ նպատակ՝ քրեական դատավարությունը պետական
իշխանության ինքնասահմանափակման միջոցից կրկին վերածել հասարակությունը վերահսկելու
ինկվիզիցիոն միջոցի։

Սա պետք է կանխել։