Իսրայելի բնակիչները Իրանի հայտարարություններին թերահավատորեն էր վերաբերվում․ Իսրայելի քաղաքացի
Իսրայելի բնակչությունը Իրանի հայտարարություններին թերահավատորեն է վերաբերվել։ Կարծել է, թե իսլամական այս պետությունը կսահմանափակվի միայն հայտարարություններով, ABC media–ի հետ զրույցում ասել է Իսրայելի քաղաքացի, քաղաքագետ Արսեն Շպրիլբերգը։
«Բոլորս սպասում էինք, հայտարարություն էր եղել, որ Իրանը հարձակվելու է Դամասկոսում տեղի ունեցած դեպքից հետո, բայց շատերը կարծում էին, թե ընդամենը խոսակցություններ են կամ հարվածներ լինելու են միայն Լիբանանի տարածքից»,- մեզ հետ զրույցում նշել է Շպրիլբերգը։
Իսրայելի ներքին անվտանգությունը րոպեներ առաջ նախազգուշացրել էր հնարավոր հարձակման մասին։
«Հայտարարել էին, որ հարկավոր է պատրաստվել, քանի որ տեղեկություն կա, որ երեկոյան սկսվելու են ռմբագործությունները։ Որևէ մեկը չգիտեր, թե ինչ մասշտաբների կարող էր լինել հարձակումը»,- նշել է նա
Հարձակումից ժամեր են անցել, իսկ Իսրայելում կյանքը շարունակվում է։ «Մարդիկ աշխատանքի են գնում, փակ են միայն դպրոցները։ Հրաման կա, որ բոլոր այն շենքերում, որտեղ թաքստոցներ կան, աշխատանքը շարունակվում է այնպես, ինչպես միշտ է աշխատել։ Մարդիկ փողոցներում են, տրանսպորտն աշխատում է, ճիշտ է՝ ոչ այն ինտենսիվությամբ, ոնց միշտ են աշխատել, բայց աշխատում են»,- եզրափակել է նա։