22 Սեպ
2024
21.1° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի արևելքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

Թուրքիայի արևելքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

Թուրքիայի Մալաթիա նահանգում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է «Աքշամ» թերթը։

Ավտոբուսը նախ բախվել է ավտոմեքենայի, ապա շրջվել։ Հաղորդում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, հրշեջների և բժշկական խմբերը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։