27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը Իրանի հարվածը քննարկել է Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Բլինքենը Իրանի հարվածը քննարկել է Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է Իսրայելի տարածքին Իրանի կողմից հասցված հարվածը․ հայտնում են պետքարտուղարության լրատվական ծառայությունից։

ԱՄՆ պետքարտուղարն այդ երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Իսրայելի դեմ իրականացված աննախադեպ հարձակումը։

Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն պատրաստ է պաշտպանել  ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանում տեղակայված իր զորքերը։