Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ Սարոյանը
Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատունը հունվարից ի վեր 6 անգամ հրկիզվել է, ընդհանուր առմամբ՝ այրվել է 19 ծառ։
Վերջին միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ 8 ծառ է այրվել։
Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է և համարում է, որ բոլոր այս միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:
Այս գերեզմանատանը հուղարկավորված են բազմաթիվ հայ ականավոր գործիչների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Սա միակ հայկական գերեզմանոցն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս։ Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը: Անհնար է պատկերացնել, թե որքան տխուր է սա մեզ համար»,- Fox 26 News-ին ասել է գերեզմանատան գործադիր տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը:
Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Կան դարպասներ և կամարանցք, որոնք հստակ նշում են, որ այն հայկական է: Աղբյուրը նշում է, որ սա, ամենայն հավանկանույթամբ, կապված է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ի հետ։