28 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկ Մամիջանյանի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է․ Տիգրան Աբրահամյան

Հայկ Մամիջանյանի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում
հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու
համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս
խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ, ֆեյսբուքի իր
էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ
են և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին
շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր որպես քաղաքական ընդդիմախոսներ
անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի:

«Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել,
այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում` բռնություն կիրառել, միաժամանակ
իրեն դուրս համարելով օրենքի դաշտից` երկիրը վերածել է «բեզպրեդելի»: Կոնկրետ Հայկի
դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա տեսնելով իշխանության տարբեր դեմքերի
ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները, ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել,
թե ինչ նկատի ունի»,-գրել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, Հայկի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո,
նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: