Երկրաշարժ՝ Երևանում, զոհեր՝ ՊՆ Ուրալի վթարից․ անցած օրերն՝ ամփոփ
Ապրիլի 13-ին` ժամը 17:10-ին, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում։
Անցած օրերին ՀՀ ՊՆ երկու մեքենա է վթարի ենթարկվել։ Սյունիքի մարզի զորամասերից մեկի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 4 զինծառայող մահացել է, 20՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ։ Գեղարքունիքում «Կամազ» մակնիշի մեքենա է վթարի ենթարկվել, որի հետևանքով 2 զինծառայող մարմնական թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Անցած օրերի իրադարձությունները՝ տեսաշարով։