Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, հայտնում են ոստիկանությունից։
Տեղեկության համաձայն՝ Վարդանյանին ձերբակալել են խուլիգանության մեղադրանքով։
Երիտասարդի ձերբակալությանը արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։
Այնուհանդերձ, իրավապահները դեռ շանս ունեն այս գործով չանցնելու կարմիր գծերը և 6 ժամվա ընթացքում վերականգնելու Սամվելի ազատությունը։
ՀԳ. Կարծում եմ՝ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ Մյուս իրավունքների մասով հետևություն անելը դեռ վաղաժամ է։
ՀԳ-2. Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել», – գրել է Մելիքյանը։
Այսօր ավելի վաղ հանրային տրանսպորտում վեճ էր բռնկվել Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև,որն ուղեկցվելէր փոխադարձ հայհոյանքներով։