Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատունը հունվարից ի վեր 6 անգամ հրկիզվել է, ընդհանուր առմամբ՝ այրվել է 19 ծառ։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ 8 ծառ է այրվել։ Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է և համարում է, որ բոլոր այս միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են: Այս գերեզմանատանը հուղարկավորված են բազմաթիվ հայ ականավոր գործիչների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։