
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը առաջին լսումների արդյունքում աջակցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, գրում է «Կվիրա» պորտալը։
Ինչպես նշված է օրենքի նախագծի պարզաբանման մեջ, օրինագծի նպատակն է ապահովել արտաքին ազդեցության թափանցիկությունը, ուստի անհրաժեշտ է ընդունել օրենսդրական ակտ, որը կսահմանի օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպության հայեցակարգը և կկարգավորի համապատասխան սուբյեկտների գրանցումը որպես օտարերկրյա իշխանության շահեր կրող կազմակերպություն։
Քննարկմանը զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց օրենքի նախագծին դեմ արտահայտվող քաղաքացիների բազմամարդ ցույց է տեղի ունենում։ Ոստիկանության հատուկջոկատայինները սկսելեն ցրել ցույցը։