ԱՄՆ-ում զինամթերքի գործարանում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրդեհ է բռնկվել զինամթերքի գործարանում․ հայտնում է Atlas News-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, սակայն դեռ պարզ չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը։ Գործարանը արտադրում է հրետանու և այլ զինատեսակների զինամթերք ԱՄՆ բանակի համար, իսկ դրա շահագործող ընկերությունը Dynamics-Ordnance and Tactical Systems-ն է։
Ընկերությունը համարվում է 155 մմ արկերի ամերիկյան խոշորագույն արտադրողներից մեկը, որոնք ակտիվորեն մատակարարվում են Ուկրաինա։