27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է առաջին կանադացի դիտորդի միանալը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է առաջին կանադացի դիտորդի միանալը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Նա այս մասին գրել է X-ում:

«Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու, որպես Կանադայի առաջին փորձագետ, միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը», – գրել է Ժոլին:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։

«Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,- ասվում է առաքելության X-ի էջում արված գրառման մեջ։ Նշենք, որ Կանադան ԵՄ-ից կազմից դուրս առաջին երկիրն է, որ միացել է դիտորդական առաքելությանը։