ԿԽ-ն այցելել է հայ քաղաքական ու ռազմական գործիչներին․ ի՞նչ են Արցախում անում ռուս խաղաղապահները․ անցած օրն՝ ամփոփ
Ապրիլին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ադրրբեջանում պահվող հայ քաղաքական ու ռազմական գործիչներին․ տեղեկացրել է ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։
Նշվել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: