28 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հադրութից քայլելով եկան, Շուշին գրավեցին․ Շուշիի քաղաքապետ

Հադրութից քայլելով եկան, Շուշին գրավեցին․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի ասֆալտներն արկերի պայթունից շիկնել էր։ Շուշիի քաղաքում
ուժեղ մարտեր էր ընթանում․ ABC Media-ին ասել է Շուշիի քաղաքապետ
Արծվիկ Սարգսյան։

«Նոյեմբերի 7-ին մարտերը Շուշիի մատույցներում էր, 8-ին հանգիստ
էր, իսկ 9-ին գիտեինք, որ իրենց դրոշ տեղադրելու օրը քաղաքապետարանի շենքին թշնամու
դրոշն է ծածանվում։ Մենք գիտեինք նաև, որ հակահարված պետք է տանք ու քաղաքը մաքրենք
թշնամուց։ Սակայն նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը ստորագրվեց այդ տխրահռչակ փաստաթուղթն
ու դրանով ամեն ինչ ավարտվեց»,- ասել է քաղաքապետը։

Ռմբակոծվող քաղաքից բնակիչները ավելի անվտանգ տեղ էին տարհանվում․
ովքեր կարողանում էին , սեփական նախաձեռնությամբ դուրս էին գալիս, ովքեր հնարավորություն
չունեին, պետությունն էր ավտոմեքենա տրամադրում։ 

«Առաջին օրից մարդիկ ինքնակամ դուրս էին գալիս, բայց հոկտեմբերի
29-ին բնակիչներին էվակուացնելու հրահանգ ստացանք, ինչքան երեխա, կին, տարեց կային,
բոլորին տարհանել ենք։ Նրանց տեղափոխելուց հետո վերադարձա Շուշի։ Շատ քիչ մարդ կար»,-
ասել է Սարգսյանը։ 

Շուշիի 5 թանգարաններից մշակութային քիչ արժեքներ են տարհանվել։
Պատերազմի ժամանակ քարերի թանգարանից քիչ խմբաքանակ տեղափոխվել է Շուշիի կերպարվեստի
թանգարան՝ իբր ավելի ապահով վայր։ Քաղաքապետի խոսքով՝ միայն Հայկական դրամի թանգարանից
է, որ կարողացել են իրեր տարհանել։