Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ում Իրանի դեսպան
Շուտով Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղղեկացրել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հայաստանին մենք չենք դիտարկում որպես երեք միլիոնանոց շուկա, այլ հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա։ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի հետ Իրանը ընդհանուր սահման ունի», – ասել է դեսպանը։
Դիվանագետը ընդգծել է նաև այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության աճը։
«Անցյալ տարի 704 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ 2024-ին ակնկալվում է, որ ավելի մեծ աճ կգրանցենք»,- հույս է հայտնել Սոբհանին։