
Նոր բողոքի ակցիաների սպասումով․ Վրաստանի խորհրդարանի մերձակայքում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտակայքում մոբիլիզացված են հատուկ ջոկատայինները, այստեղ են բերվել նաև ջրցան մեքենաներ, գրում է «Կվիրա» պորտալը։
Վրաստանի օրենսդիր մարմնի մոտակայքում քաղաքացիական կազմակերպությունների կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիա է սպասվում։ Ակցիան, ինչպես և երեկ, ուղղված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։