19 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Իսրայելի հարվածից և Թեհրանի պատասխանից հետո, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը՝ Դամասկոսում իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա Իսրայելի օդային հարվածից  և Իրանի պատասխան քայլերից հետո», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Այս առումով հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատման, մարդասիրական ծանր իրավիճակը մեղմելու և ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման համար պայմաններ ստեղծելու օգտին»,- նշել են Կրեմլում։

Պուտինն իր հերթին հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ զսպվածություն կդրսևորեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը աղետալի հետևանքներով է հղի ողջ Մերձավոր Արևելքի համար։