28 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա
Երևանում նոյեմբերի 18-20-ը։

Որոշումը վեհաժողովի մշտական
հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ
տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

Նախապես որոշված էր, որ
աշնանային նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում, սակայն,
2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի
կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն
են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի
սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն
կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների`
շուրջ 350 պատգամավորներին։ Նիստի ընթացքում՝ երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն
կընձեռնվի քննարկել Հվ․Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։