Մեդվեդևը պատմել է, թե ով է կանգնած Վրաստանում ցույցերի հետևում
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է հոլիվուդյան փորձառու և հայտնի ձեռքը․ գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Telegram-ի իր ալիքում։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ քննարկումները Թբիլիսիի փողոցներում ու խորհրդարանում բախումների են վերածվել։ Նրանք, ովքեր այս ամենը անվանում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ, թող առաջինը քար նետեն։ Այս ցույցերի հետևում կանգնած է փորձառու հոլիվուդյան ձեռք»,- գրել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին դեմ քաղաքացիները դժգոհում են, որ դրա մեջ ռուսական գաղափար են տեսնում, այլ ոչ թե արևմտյան նախաձեռնություն: