Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Գերմանիայի փոխկանցլերը, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ նշելով, որ իր պատվիրակության կազմում ընդգրկված են պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ, որպեսզի ևս մեկ անգամ տեղում տեսնեն ինչպիսի աջակցություն է պետք էներգետիկ ենթակառուցվածքին»,- նշում են լրատվամիջոցները։