Կիրանցում իրավիճակը լուրջ է, բնակիչները կարծես հավատացել են Փաշինյանին. Պետրոսյան
Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպումից հետո Կիրանց գյուղում է տրամադրությունները փոխվել։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Կիրանցում իրավիճակը լուրջ է, որովհետև Փաշինյանին են վստահել, հավատացել։ Ոսկեպարում նոր բան չկա։ Այստեղ խոսվել է որոշակի համակողմանի զիջիւմներից։ Բնակիչներն էլ հասկացել են, որ Փաշինյանը փափուկ բարձ է դրել նրանց գլխի տակ, որպեսզի ժամանակ շահի»,- ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանի հետ հանդիպմանը տեսագրող, ձայնագրող սարքերը, հեռախոսները հավաքվել ու ներսում գործել է միայն իշխանական տեսախցիկները։