27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
52,6%-ը հավանություն չի տալիս Փաշինյանի քայլերին, 64,2%-ը՝ ԱԺ-ի․ հարցում

52,6%-ը հավանություն չի տալիս Փաշինյանի քայլերին, 64,2%-ը՝ ԱԺ-ի․ հարցում

GALLUP International association-ը հարցումներ է անցկացրել՝ փորձելով
պարզել քաղաքացիների կարծիքը վարչապետի, ԱԺ-ի, կառավարության և նախագահի աշխատանքի
վերաբերյալ:

Ամոփելով հարցման արդյունքները՝ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության
տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցված քաղաքացիների
52,6%-ը, 34,2-ը հավանություն է տալիս։

ՀՀ կառավարության գործունեությանը  29,1%-ը հավանություն է
տալիս, 59,7%-ը չի տալիս,  22,2%-ն է միայն նշել, որ ԱԺ-ինը հավանություն է տալիս,
64,2%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

ՀՀ նախագահի գործունեությանը 23%-ը հավանություն տալիս է, իսկ
53,7%-ը հավանություն չի տալիս: