Ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր՝ իրենց դարավոր հայրենիքը ստիպված լքած ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին․ Արամ Ա կաթողիկոս
Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան
հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը,
իրենց դարավոր հայրենիքը․ ներկայացուցիչների պալատի նիստից
առաջ, բացման աղոթքի խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը, որին
նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական
Ադամ Շիֆի հետ։
Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝
շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին
մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված
ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական
անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի
և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի
հետ։