26 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է մատակարարել Գազայի բնակիչներին

ՌԴ-ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է մատակարարել Գազայի բնակիչներին

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-76 ինքնաթիռը մարդասիրական
օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Գազայի հատվածի բնակչությանը Եգիպտոսի Էլ-Արիշ.
հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը
վայրէջք է կատարել Էլ-Արիշ օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 25 տոննա բեռ՝ սնունդ,
անձնական հիգիենայի միջոցներ, հագուստ, շարժական վառարաններ և վերմակներ։ Բեռնաթափումից
հետո օգնությունը կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին՝
Գազա հասցնելու համար։

Թռիչքն իրականացվել է ՌԴ նախագահի և Արտակարգ իրավիճակների նախարարության
ղեկավարի հրամանով։ Սա Ռուսաստանի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության չորրորդ
խմբաքանակն է։ Նախկինում առաքվել էր մոտ 115 տոննա բեռ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026