Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ շրջաններին հարվածելու մասին
Իսրայելի բանակը տեղեկացրել է Լիբանանի սահմանամերձ շրջաններին
հարվածներ հասցնելու մասին։ Հրետանային և ականանետային հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի»
զինյալ թևի ենթակառուցվածքներին։
Նշվում է, որ թիրախների թվում են եղել «ահաբեկչական օբյեկտներ
և ենթակառուցվածք, դիտակետեր և տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են
Իսրայելի դեմ ահաբեկչության համար։
«Հեզբոլլահը» ավելի վաղ գնդակոծել էր Իսրայելի հյուսիսային շրջանները։
Կրակիի տակ էր հայտնվել իսրայելական բանակի զորքերի 3 պահակակետեր։