19 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը

ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին, կոմիտեն նման հարցերով զբաղվում է գաղտնի կարգով։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեկնաբանելով ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլը։

«Կարող եմ տեղեկացնել, որ ապրիլին մենք հերթական անգամ այցելել ենք բոլոր անձանց, այդ թվում՝ նշված անձին։ Անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի հարցը կոնֆիդենցիալ է. մենք դրանք քննարկում ենք անմիջապես իրավասու մարմինների և հենց անձանց հետ»,– ասաց Ամատունին։

Ամատունու խոսքով՝ եթե այդ հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում, ապա ԿԽՄԿ–ն ավելի հաճախ է անդրադառնում դրանց՝ իշխանությունների հետ երկխոսության շրջանակներում։