Արցախի բնակչության իրավունքները պետք է անպայման հաշվի առնվեն. Իրանի դեսպան
Արցախի բնակչության իրավունքները պետք է անպայման հաշվի առնվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Խոսելով տարածաշրջանային խնդիրներին խառնվող արտատարածաշրջանային ուժերից՝ դեսպանը նշել է, որ նրանք չպետք է խառնվեն տարածաշրջանային խնդիրներին, որովհետև նրանք հաղորդակից չեն տարածաշրջանի իրական խնդիրներին։
«Բնական է, որ այդ երկրները հետապնդում են իրենց շահերը, բայց ես կարծում եմ՝ մենք մեր խնդիրները կարող ենք հաղթահարել ինքներս՝ երկխոսությամբ ու բանակցությամբ»,- ասել է Մեհդի Սոբհանին։