Սյունիքում բոլոր ճանապարհները դեռ Արցախ են տանում
Սյունիքում ճանապարհները փոխվել են, փոխվել են դրանց դերն ու նշանակությունը: Ինչ-որ կետում մայրուղին պարզապես ավարտվում է, ավելի ճիշտ՝ սահմանապահներն են կանգնեցնում: Նախկին կյանքի մասին միայն վահանակներն են հիշեցնում, երբ բոլոր ճանապարհները Ստեփանակերտ էին տանում։:
Եթե Կոռնիձորով կամ Տեղով շարունակեք ճանապարհը, քիչ անց կկանգնեցնեն սահմանապահները: Հետո կխնդրեն ջնջել նկարածը, իսկ ձեզ կմնա տեսարանը, թե ադրբեջանցիներն ինչ ճանապարհներ ու թունելներ են կառուցում: Հայ սահմանապահի քթի տակ եռում է աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։