27 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Արցախի բոլոր ապօրինի պահվող պաշտոնյաներին և ռազմագերիներին․ Ադամ Շիֆ

Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Արցախի բոլոր ապօրինի պահվող պաշտոնյաներին և ռազմագերիներին․ Ադամ Շիֆ

Այսօր ներկայացուցիչ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա) ներկայացրել է բանաձեւ,
որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին (գերիներին)
և խաղաղ բնակիչներին, որոնք ներկայումս կալանավորված են:

Ադամ Ժիֆը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական
հարձակում սկսեց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վրա, որի արդյունքում զոհվեցին հազարավոր
մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին և մոտ 200 էթնիկ հայ գերիներ, պատանդներ
և այլք ձերբակալվեցին Ադրբեջանի կողմից։ Երեք տարի անց Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր
գերիներին և փոխարենը շարունակում է բանտարկել ավելի շատ գերիների, պատանդների և այլ
կալանավորված անձանց:

«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ժամանակ կատարված
ծանր վայրագությունների մեջ, և հայերի շարունակական անօրինական կալանավորումը բարդացնում
է խնդիրը: Այս բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումները
և սպանությունները, սրտաճմլիկ են և ուղղակի սպառնալիք են միջազգային իրավունքի և կարգի
համար», – ասել է կոնգրեսական Շիֆը։

Կոնգրեսականը կոչ է անում ամերիկյան կառավարությանը և միջազգային
հանրությանը դիմակայել Ալիևի ռեժիմի կողմից հայ համայնքի նկատմամբ իրականացվող մարդու
իրավունքների կոպիտ խախտումներին և վերադարձնել այս բանտարկյալներին իրենց ընտանիքներ։

«Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Արցախի բոլոր ապօրինի պահվող
պաշտոնյաներին, ռազմագերիներին և այլ կալանավորներին, ոչ թե փոխանակման եղանակով, որպես
Բաքվի կողմից մարդկային տառապանքների դաժան ապրանքափոխանակման մաս, այլ ավելի շուտ
միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան»,-նշել է Շիֆը։